Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Մուծվիր» 150.000 դոլար և դարձիր ՀՀ քաղաքացի. Ռոբերտ Մելքոնյան

«Մուծվիր» 150.000 դոլար և դարձիր ՀՀ քաղաքացի. Ռոբերտ Մելքոնյան
20.10.2022 | 07:28

Եթե դու ՀՀ-ում ներդնես 150.000 դոլար և եթե դու նույնիսկ թուրք ես՝ ադրբեջանի կամ այլ վայրի, կապ չունի, դու կարող ես դառնալ ՀՀ քաղաքացի:
Այսինքն, «մուծվիր» 150.000 դոլար և հանգիստ, առանց ազգային պատկանելիության հետ կապված սահմանափակման դարձիր ՀՀ քաղաքացի:


Այս փորձանք նախագիծը այս փորձանք իշխանությունների պաշտոնական աթոռին տեղադրվածների գորշ զանգվածի արտաթորանքի արդյունքն է:
Էլ ի՞նչ պետք է անեն, որ դուք ձեր անձնական մանր-մունր դժվարությունները մոռանաք և հիշեք, որ Հայրենիք եք կորցնում:
Ի՞նչ...

Դիտվել է՝ 11235

Մեկնաբանություններ